ԱԺ-ում արդեն մեկնարկել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ 35 պատգամավորների ստորագրահավաքի գործընթացը:

ԱԺ ԵԼՔ  խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար հայտարարված ստորագրահավաքին, նշեց, որ ստորագրահավաքը բուռն թափով է ընթանում, նա վստահաբար ասել է, որ անհրաժեշտ և նույնիսկ ավելի ստորագրությունների թիվը կհավաքվի և որևէ խոչընդոտ չի լինի Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար:

 

Նա ասաց, որ Փաշինյանի թեկնածությունը հավանաբար այսօր, եթե ոչ՝ վաղը, կառաջադրվի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 1/3-ի՝ 35 պատգամավորի ստորագրությունը: