Թրամփի վարչակազմը հայտարարել է Հոնդուրասի հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր պաշտպանության ավարտը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
57 000 մարդու կարող են հարկադրել լքել Միացյալ Նահանգները մինչ 2020-ի հունվարի 5-ը ՝ իրենց ժամանակավոր պաշտպանվածության կարգավիճակի ավարտը:
Հարյուրավոր մարդիկ այդ կարգավիճակը ստացել են, երբ 1998-ին հզոր փոթորիկը մեծ վնաս է հասցրել Կենտրոնական Ամերիկային:
Հայրենիքի անվտանգության վարչությունից ասել են, որ աղետից հետո երկրում վիճակը բարելավվել է: Սահմանված ժամկետը հնարավորություն է տալիս մարդկանց կազմակերպել իրենց մեկնումը կամ դիմել այլընտրանքային օրինական ներգաղթի: