Երևանի Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Ինչպես կոչ էր արել վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը, մարդիկ ժամը 11-ից հավաքվում են, որպեսզի ժամը 12.00-ին այստեղից հետևին ԱԺ հատուկ նիստին, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Այս պահին, մինչ նիստի սկսվելը, Հանրապետության հրապարակում համերգ է: Մարդիկ առանձնահատուկ են պատրաստվել այսօրվան: Նրանք հագել են սպիտակ վերնաշապիկներ, գլխարկներ՝ Փաշինյանի նկարով և «դուխով» գրառմամբ: Իրենց հետ բերել են «Նիկոլ, վարչապետ» գրառմամբ պաստառներ:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: Մայիսի 1-ին՝ առաջին նիստում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ Հանրական կուսակցությունըտ դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը: Սակայն տեսնելով՝ ժողովրդի անդրդվելիությունը, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ ձյներով, որպեսզի Հայաստանն ունենա վարչապետ: