Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը ցնծության մեջ էր:

 

Հավաքի մասնակիցները բեռնատարով Արագածի ձյուն էին բերել Ամիրյան փողոց՝ ի նշան մաքրության ու արդարության: Նրանք բեռնատարի վրայից ձյուն էին բաժանում ժողովրդին: