Ամիրյան 24 և 18 ա շենքերի հարևանությամբ ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնք հնարավոր է նոր շունչ տան քաղաքացիական պայքարին: Սեփականատերը' նախատեսում է այստեղ կառուցել 14 հարկանի շենք, որն իր բարձրությամբ և մասշտաբով կխոչընդոտի բնակիչների բնականոն կյանքի ընթացքը: Նշենք, որ բնակիչները տասնյակ դիմումներով դիմել են պատկան մարմիններին, սակայն արձագանքներ չեն ստացել:

 

NRNAK.com-ի թղթակիցը զրուցեց տեղի բնակիչների' Անի Մանդալյանի, Վրեժ Հովհաննիսյանի և այլ քաղաքացիների հետ: Վրեժ Հովհաննիսյանը փետրվար ամսից զբաղվում է այս հարցով, դուրս գալով ռեժիմի դեմ: Նա միայնակ հավաքել է ավելի քան 84 ստորագրություն հարցի լուծման նպատակով: Անի Մանդալյանը նույնպես մասնակցել է ակտիվիստների պայքարին և այսօր էլ շարունակում է պայքարել ապօրինության և անօրինության դեմ: Բնակիչները կոչ են անում մտահոգ քաղաքացիներին և քաղաքացիական ակտիվիստներին միանալ պայքարին և խոչընդոտել հանրային շահի ոտնահարումը:

 

Մանրամասները` տեսանյութում: