Ամիրյան փողոցի բակերից մեկում կարծես թե հասունանում է նոր Կոմիտաս 5։ Բակի կենտրոնում բարձր ցանկապատերով ծածկված է հսկայական տարածք, որտեղ փորված է բարձրահարկ շինության համար նախատեսված հիմք։

 

Շինարարությունը դեռ նոր է սկսվում, ընթանում են հիմքի կառուցման աշխատանքները, բայց արդեն բնակիչների կողմից հնչում են դժգոհություններ։ Իսկ դժգոհություններն էլ միտում ունեն վերաճելու խոր դիմակայության, որովհետև վերջին օրերին այստեղ արդեն կան ուշագրավ զարգացումներ:

 

«Հայ օլիգարխների մտածողության մեջ ձևավորվել է սեփական ժողովրդին արևից, լույսից կտրելու և հանրային շահը ոտնահարելու մտածողությունը, փիլիսոփայությունը, որը ձևավորել է հատկապես վերջին տարիներին՝ իշխանությունների կողմից որդեգրած ամենաթողության և անպատժելիության հետևանքով։ Կոմիտաս 5, Փակ շուկա, հիմա էլ սա։ Ըստ բնակիչների խոսքերի, այս տարածքը պատկանում է տխրահռչակ Սամվել Ալեքսանյանին, ով այդտեղ պատրաստվում է կառուցել բարձրահարկ շենք»,-գրում է NRNAK.com-ը։