Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ և և նրան հաջողություն մաղթել: Էստոնիայի վարչապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նրան հաջողություն եմ մաղթում լուրջ խնդիրներ լուծելու ճանապարհին: Հույս ունեմ, որ մեր երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպական Միության միջև գերազանց հարաբերությունները կշարունակվեն»: