Այսօր, մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում  էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Վերջինս լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանում կատարված իշխանափոխության մասին, նշեց, որ ինչպես ողջ աշխարհն, այնպես էլ ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատունը  բոլոր կիրադարձություններին հետևում էր մեծ ոգևորությամբ.

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ: Կարծում եմ՝ հիմա համաձայն են բոլորը, որ պետք է կառուցվի այն  նոր Հայատսանը, որի համար փողոց էին դուրս եկել մեծ թվով մարդիկ»:

 

Դեսպանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին անելու է ամեն բան, փորձելու է ամեն ինչով օգտակար լինել, որպեսզի նպաստի ՀՀ-ում կոռուպցիայի վերացմանը և պետական ինստիտուտների կայացմանը: