ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունն ու աշխատանքից ազատել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ԱԱԾ ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին:
Նախագահի հրամանագրերը՝ ստորև.
1.«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:
2.«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»: