ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքից ազատել է Ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանին։ Պաշտոնական հիմնավորումը՝ «իր դիմումի համաձայն»։

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետի որոշման մեջ։