Այսօր ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի աշխատողներն աշխատանքի դուրս չեն եկել և հայտարարել են գործադուլ:
Աշխատակիցները նշում են, որ իրենց գործադուլի պատճառը նվազեցված աշխատավարձն է։

Աշխատակիցները բողոքում են նաև ՀԷՑ-ի ղեկավարների արհամարհական պահվածքից՝ նշելով, որ  աշխատավայրում իրենք իրենց անտեսված են զգում։

 

ԼՈւՐԵՐ․com-ին ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղից տեղեկացրեցին, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիան այս պահին դադարել է։

ՀԷՑ-ի գլխամասից էլ մեզ հայտնեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցեու համար Երևանից Գեղամա մասնաճյուղ է  մեկնել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն  Հարությունյանը, ակցիայի մասանակցիների հետ տեղի են ունեցել քննարկումներ և այս պահին ակցիան դադարեցվել է։ 

Արդյոք բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը բավարարվել է, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը խոստացել է բարձրացնել նրանց աշխատավարձերը, թե՞ այլ պայմանավորվածություններ են եղել, մեզ պարզել չհաջողվեց։