Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին ազատում է արել: Մայիսի 11-ին, նա աշխատանքից ազատել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանին:

 

Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայանության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը:


 

Հարցին՝ ոստիկանապետն ինչ հիմնավորմամբ է ազատել աշխատանքից Արիստակեսյանին, Ջանոյանը հավելեց միայն, որ ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են: