Այսօր Շենգավիթի դատարանում մեկնարկեց  «Սասնա Ծռերի» հերթական դատավարությունը դատավարությունը։ 

«Սասնա Ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ ԶԼՄ միջոցների հետ շփվելու արգելքի վերացման մասին:

 

Այս միջնորդությանը միացավ Վարուժան Ավետիսյանը և նշեց, որ երկրում իրողություն է փոխվել, սակայն ինքը շարունակելու  է պահանջել, որ ռեժիմի անդամները պատասխան տան իրենց կատարած չարագործությունների համար:

ԶԼՄ-ների հետ շփվելու արգելքի վերացաման համար միջնոդություն ներկայացրեցին նաև Պավլիկ Մանուկյանի պաշտպանները: «Ես բացելու եմ դավաճանների դիմակները: Պահանջում եմ, որ թույլ տաք շփվենք մամուլի հետ, երբ Դուք գնաք Ձեր մենաստանում հանգստանալու: Հուսով եմ, որ հետ գաք, կկայացնեք որոշում, որից հետո ես Ձեզ կասեմ՝ դատավոր Մակյան, ինչը մինչև հիմա չեմ ասել»,-նշեց Պավլիկ Մանուկյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը և Արայիկ Պապիկյանը ներկայացրին նաև միջնորդություն՝ «Սասնա Ծռերի» խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու համար և խնդրեցին դատարանին՝ հաշվի առնել երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը։

«Իրավական հիմնավորում ունի այս միջնորդությունը և այն առավել քան հստակ է։ Մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարել են այս անձինք, նման պարագայում թաքնվել ինչի՞ց, ռեժիմից, որն արդեն գոյություն չունի՞»,-ասաց «Սասնա Ծռերի» պաշտպաններից՝ Երվանդ Վարոսյանը։