ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ դադարեցվել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը։ Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ պաշտոնաթող նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի կինն է՝ Ռիտա Սարգսյանը։

Մեզ հետ զրույցում հիմնադրամի փորձագետ, Յոլյանի անվ. արյունաբանական ինստիտուտի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամը ժամանակավորապես է դադարեցնում իր գործունեությունը՝ կապված ֆինանսական միջոցների հայթայթման հետ․ «Այո՛, այս հիմնադրամը ժամանակավոր դադարեցնում է իր գործունեությունը, սակայն պետք է նշեմ, որ մեր հիվանդանոցում երեխաները շարունակում են ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը և սնունդը, կան այլ նվիրատուներ և անում ենք ամենը, որպեսզի այս փուլում հիմնադրամի միջոցներով բուժվող երեխաների բուժումը բնականոն կերպով շարունակվի»,-ասաց Դաղբաշյանը։ ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ դադարեցվել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը։ Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ պաշտոնաթող նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի կինն է՝ Ռիտա Սարգսյանը։

 

Եթե անգամ այս փուլում հիմնադրամի շահառու երեխաները դեռևս բնականոն կերպով ստանում են իրենց բուժումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հիմնադրամի գործունեության դադարեցման հետևանքով այլևս նոր շահառուներ չեն լինի և քաղցկեղի դեմ պայքարոող այլ երեխաներ չեն կարողանա հիմնադրամի ֆինանսական աջակցությունն ու բուժօգնությունը ստանալ։ 

Նշենք, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը Ֆինանսական միջոցներ էր հանգանակում օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման ու վերականգման համար և աջակցում էր նաև անհատույց արյան դոնորության զարգացմանը:

Աղավնի Սուքիասյան