«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով` նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նեղացած է մշակութային գործիչներից։ Նրան զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ արվեստագետներ նեղ պահին երես են թեքել Սերժ Սարգսյանից եւ անցել են ընդդիմության ճամբար։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Ռիտա Սարգսյանը մտերիմների հետ զրույցում ընդգծել է, որ գրեթե բոլոր մշակութային գործիչներին ու մշակութային օջախներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրենց իսկ խնդրանքով, հովանավորել է հարյուրավոր համերգներ, սակայն այսօր միակ հավատարիմը իրենց կողքին մնացել է Ավետ Բարսեղյանը։ Նշենք, որ վերջերս ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ականատես են եղել, թե ինչպես է Ավետ Բարսեղյանը իր կնոջ հետ Լոս Անջելեսի «Աստղերի փողոցում» բնակարան որոնում գնելու նպատակով։

 

Հիշեցնենք, որ «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնադրվել է 2009 թ. Ռուսաստանի «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամի նպատակն էր օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին։ «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Սերժ Սարգսյանի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: