ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 04:20-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Վարորդին և ուղևորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել և հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ: