«Մենք պարտադրված ենք այսուհետև միայն հաղթանակներ տոնել»,-այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։
Պատասխանելով իր նշանակման մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ ցանկացած պաշտոն, որտեղ իրեն հնարավորություն են ընձեռում հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է:
Անդրադառնալով ԱԱԾ բացահայտումներին՝ Հակոբյանը նշեց, որ անտեղի են մտահոգությունները, որ դրանք կարող են հասնել բանակ․ «Ձեր մտահոգություններն անտեղի են ու փարատվելու են։ Բանակը զերծ է կոռուպցիայից։ Ինձ մոտ էլ ընդհանրապես վախի չիպը հանած է»,-ասաց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը։