Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նիստ էր գումարել։
Րոպեներ առաջ տարածվեց Շիրակ Թորոսյանի հետևյալ հայտարարությունը․
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:
Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր»