Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր Գործադիր մարմնի նիստ կգումարի, որին ներկա կլինի ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։

Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: 

 

Թե ինչ հարցեր են քննարկելու Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ, պարզ կդառնա ավելի ուշ, երբ Շարմազանովը լրագրողների հետ կամփոփոի քննարկումը։ 

Հավելենք սակայն, որ, ըստ մեր տեղեկությունների, գործադիրի այսօրվա թոփ թեման ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու նրա բիզնեսների շուրջ կատարվող սկանդալային բացահայտումներն են, որոնք կարող են ձգվել և հասնել մինչ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան ու Կարեն Կարապետյան։