«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, կառավարության ծրագիրը գնաց Ազգային ժողով և կքննարկվի հունիսի 7–ին հրավիրվելիք արտահերթ նիստում: Բնական, Սահմանադրությամբ նախատես­ ված ժամկետների շրջանակներում ընթացող գործընթաց է: Բայց... Այս ծրագրի ընդունել– չընդունելու խնդիրն իր մեջ ներառում է մի շարք հարցականներ, որոնցից է կախված հատկապես արտահերթ խորհրդարանա­ կան ընտրություններ անցկացնելու հարցը: Եթե հանրապետականները տապալում են ծրագրի ընդունումը, դրան հետևում է անորոշ մի գործընթաց, ինչը կարող է հանգեցնել Ազգային ժողովի լուծարմանը արդեն հիմա: Այնինչ, նման շտապողականությունը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ ՀՀԿ–ին, ո՛չ էլ, կարծում ենք, քաղաքական ուժերի գերակշիռ մասին: Իշխանությունները պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, իսկ դա բավական ժամանակատար գործընթաց է: Հանրապետականներն ընդհանրապես արտահերթ ընտրությունների որևէ նախադրյալ չեն տեսնում: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պատրաստվում են 2022 թվականի հերթական ընտրություններին: Իհարկե, նախօրեին Դավիթ Հարությունյանի հայտարարությունը փոքր–ինչ զիջման տարրեր պարունակում է իր մեջ, քանի որ ՀՀԿ ԳՄ անդամն ասում է, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսել իշխանուրաստ են երկխոսություն սկսել իշխանու­ թյունների հետ արտահերթ ընտրությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Այդուամենայնիվ, ՀՀԿ–ն շարունակում է պնդել, որ մասնավորաբար վարկանիշային ընտրակարգը Հայաստանի համար լավագույն լուծումն է ու չարժե փոխել: Այ, հենց այս առանցքային հարցում էլ իշխանությունների ու մեծամասնություն կազմող ընդդիմության հակասության արմատներն են ապագա քայլերի առումով: Եվ ահա, կառավարությունը որոշել  է խորհրդարանի հաստատմանը ներկայաց­ նել ծրագիր, որտեղ տնտեսական բլոկից զատ առանձին տեղ է հատկացված արտահերթ ընտրություններին և ընտրական օրենսդրության փոփոխություններին: Ավելին, հատուկ շեշտվում է վարկանիշային ընտրակարգի վերացման մասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ այս բլոկի վերաբերյալ մասնավորաբար նշված է. «Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ  է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»: Ինչպես ասում են՝ հասանք տեղ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թակարդը հենց այս պարբերության մեջ է, որով, ըստ էության, կառավարությունը պայմաններ է թելադրում ՀՀԿ–ին՝ թե՛ ժամկետների, թե՛ ընտրական բարեփոխումների առումով: Արդյունքում ինչ է ստացվում: Եթե խորհրդարանը ընդունում է կառավարության ծրագիրը (իսկ ՀՀԿ–ականները քանիցս հայտարարել են, որ կողմ կքվեարկեն, եթե դատարկ թուղթ չբերվի), ապա փաստացի ընդունում են այդ պայմանները: Այն է՝ ընդունում են, որ.

 

1. Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները,

2. Վարկանիշային ընտրակարգը միանշանակ պիտի վերացվի,

3. Արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Եթե երրորդ հարցի հետ կապված փոքրիշատե կարելի է ակնկալել ՀՀԿ–ի պատրաստակամությունը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես են նրանք կողմ քվեարկելու առաջին կետի օգտին, որը պարզ բառապաշարի վերածած՝ նշանակում է, որ ՀՀԿ–ն մեծամասնություն է բացառապես խախտումների ու ընտրակաշառքի շնորհիվ, իսկ իրականում հասարակության մեջ առանձնապես քվե չունի: Դե, իսկ երկրորդ կետի մասին արդեն ասացինք. սա ՀՀԿ–ի դավանանքն է, ասենք ավելին՝ խորհրդարանում ներկայացված լինելու միակ երաշխիքը: Ուրեմն, անհասկանալի է, թե ինչպես են նրանք գնալու ուղղակի ինքնասպանության: Եվ ուրեմն, ստացվում է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի իր ծրագրով ՀՀԿ–ին առաջարկում է անվերադարձ կապիտուլ յացիա կամ պայքար՝ անորոշ հետևանքներով: Եթե ՀՀԿ–ն ընդունում է ծրագիրը, ապա այլևս նշյալ կետերում երկխոսության որևէ տարբերակ չի մնում: Սա ՀՀԿ–ի համար վերջնական ձախողում կլինի: Իսկ եթե չի ընդունում ծրագիրը, ապա ունենում ենք արտահերթ ընտրություններ՝ գործող օրենսդրությամբ, որը ձեռնտու չէ Փաշինյանին: Իսկ նորից դիմել հասարակությանը՝ ՀՀԿ–ի վրա ճնշում գործադրելու համար, միանշանակ չի ընկալվի: Ուրեմն, մեզ հետարքրքիր, ուշագրավ նոր ժամանակներ են սպասում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում