Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – տնտեսագիտական վարչության պետ Սպարտակ Թեւոսյանը, Նախագահի խորհրդականներ Արթուր Սարգսյանը եւ Սլավա Ասրյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: 


Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: