«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը կարող է վերստին նշանակվել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն:
Հիշեցնենք, որ 2016թ. նա ՊԵԿ նախագահ նշանակվեց՝ լքելով «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: Ի դեպ, գլխավոր տնօրենի տեղակալը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է: Եթե Հարությունյանը վերանշանակվի այդ պաշտոնում, ապա հնարավոր կլինի արձանագրել, որ «Գազպրոմ Արմենիան» Կարապետյան-Հարությունյան զույգի համար ընտանեկան կապալ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի ասօրվա համարում: