Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է մի ամբողջ ընտանիքի՝ իրենց սեփական տան բակում: Ինչպես հաղորդում է տեղական WSOC-TV հեռուստաալիքը, հրաձգության հետևանքով զոհվել է 9-ամյա մի աղջիկ:
Վիրավորվել է նաև երկու մեծահասակ և մեկ երեխա:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան խնջույքի ժամանակ, երբ մարդիկ եղել են սեփական տան բակում:
Մարդասպանի դրդապատճառներն անհայտ են: Դեպքի վայրում գտնվում են ոստիկանները: