«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Դեռեւս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի:
Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողներն անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը:
Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով: Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, եւ նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում