Յասմին Սեսիլիա անունով ինստագրամյան մոդելը, ով իր միկրոբլոգում ունի մոտ 400 հազար հետևորդ, կիսվել է սարսափելի լուսանկարով, որն արել է հարձակման ենթարկվելուց հետո:
Մոդելն իր միկրոբլոգում պատմել է, որ այդ տղան քնած է եղել իր բազմոցի վրա և ինքն արթնացրել է նրան ու խնդրել, որ հեռանա: Սակայն անծանոթը վեր է կացել բազմոցից և գնացել իր ննջասենյակ ու փակել դուռը:
«Ես վախեցա, քանի որ նա դեռ իմ տանն էր, և ես շարունակում էի ասել նրան, որ անհապաղ հեռանա: Եվ նա հանկարծ բացեց դուռն ու գնաց հյուրասենյակ: Ես սկսեցի գոռալ նրա վրա, որ լքի իմ տունը:
Բայց հետո նա բարկացավ և մի քանի անգամ հարվածեց դեմքիս: Ես միանգամից հասկացա, որ նա կոտրեց քիթս, բայց ոչինչ չէի կարող անել, որպեսզի պաշտպանեմ ինձ: Ես ընկա գետնին, իսկ նա սկսեց ոտքերով խփել մարմնիս: Ես շատ վախեցած էի ու նայում էի, թե ինչպես է արյունը կաթում դեմքիցս»,- պատմել է աղջիկը: