Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոստիկանները Բերձորում ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, ովքեր այսօր ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ:
«Հիմնադիր խորհրդարան»-ը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրել.
«Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով քացու տակ առնում: Ռեպորտաժը դեպքի վայրից երեկոյան: Նկարում «Նոյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյան»: