Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 7-ին` ժամը 11.00-ին, գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: