Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրով՝ Արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը՝ փոխարինելով Դավիթ Տոնոյանին։
Սաթենիկ Ասիլյանը 2009 թվականից աշխատել է էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության բաժնում, 2014թ. նշանակվել է էկոնոմիկայի նախարարի խոսնակ, այնուհետև աշխատել եմ Կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում: Ներգրավված է թվային հաղորդակցության մի շարք ծրագրերում: