«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կառավարության երեկվա նիստում քննարկման առարկա դարձավ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը, սակայն պարզվեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունն այդ հարցում ռիսկեր է տեսնում եւ կարող է իրեն միայն թույլ տալ ընդամենը 10 դրամով այն իջեցնել, այն էլ՝ միայն 120–130 հազար անապահովների համար:
«Փաստը» բազմիցս անդրադարձել է սակագինն առանց ռիսկերի նվազեցնելու իրական հնարավորություններին: Մեզ հետ զրույցներում մասնագետները հստակ նշում են, որ գիտեն ուղիները, որպեսզի անցնցում, առանց ռիսկերի սակագինը 10 դրամով նվազեցվի բոլորի համար: Նրանք պատրաստ են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը, եթե, իհարկե, վերջինիս կողմից ցանկություն լինի լսելու …
Այսինքն, ուղղակի քաղաքական կամք է անհրաժեշտ: Մասնագետների համոզմամբ, ընդամենը հարկավոր է սակագնի հաշվարկման բանաձեւերի տրամաբանությունը փոխել, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Հուսանք, որ նոր կառավարությունը իր նախորդների նման չի գնա մասնագետներին անտեսելու ճանապարհով եւ սակագների իջեցմանն ուղղված իր վճռական քայլը կանի, որի արդյունքում, չի բացառվում, որ կարող են կրկին հետաքրքիր կոռուպցիոն սխեմաներ եւ աներեւակայելի գերշահույթների աղբյուրներ բացահայտվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում