Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրություններն ինչ պատկեր են արձանագրել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հետ կապված։
Նախարարը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սակագների փոփոխման հետ կապված կան ռիսկեր։
Արթուր Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր քննարկումները շահագրգիռ կողմերի հետ, գնահատել են էներգետիկ ոլորտում առկա ռիսկերը՝ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված և եկել եզրակացության, որ սակագնի նվազեցման ռիսկեր կան ատոմակայանի աշխատանքների երկարաձգման հետ կապված։
Նախարարը նշեց, որ այս պահին կարող են 10 դրամով նվազեցնել հոսանքի սակագինը միայն անապահով ընտանիքների համար և հավելեց, որ «Տաշիր» ընկերությունը պատրաստ է սուբսիդավորել այդ տասը դրամը, որպեսզի հարկային մուտքերի նվազում չլինի։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։