Այսօր ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյան էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը:

 

 

Պատգամավորը սեփական հաշվարկներից հետո նկատում է, որ միայն Երևանի դեպքում 1,8-2 դրամ կարող է իջնել էլ սակագինը, իսկ հանրապետության կտրվածքով՝ 4 դրամով:

 

 

«Ոչ, հնարավոր չենք համարում, որովհետեւ ձեր կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված չէ, փաստաթղթավորված չէ: Եթե կան կորուստներ, ապա դրանք հաստատված չեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից».-  պատասխանեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

 

Տեսանյութը̀ a1plus