Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի վերջին նիստը: Գրանցվել էր 89 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվորում կա եւ կարող են քվեարկության դնել նախորդ նիստից մնացած «ՀՀ 2017 թ. բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ նախագիծը:
«Կողմ 65, դեմ 23, ձեռնպահ չկա: Նախագիծն ընդունվեց: Օրակարգը սպառվեց, կհանդիպենք հունիսի 19-ին՝ արտահերթ նիստում»,- հայտարարեց Բաբլոյանը