ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից պաշտոնապես տեղեկացրին, որ այս պահին գործողություններ իրականացվում են ոչ միայն պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
Էջմիածնի քաղաքապետարան մուտքի մասին ԱԱԾ-ից տեղեկությունը չհաստատեցին:
Այնուհետև, մեզ տեղեկություն հասավ, որ ԱԱԾ մանրադիտակի տակ են հայտնվել նաև Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչ Արթուր Ասատրյանի ̀ Դոն Պիպոյի օբյեկտները: Այս պահին Դոն Պիպոյի կողմնակիցները փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: