«Այսինքն ՀՀԿ-ն դեռ կասկածո՞ւմ է: Ի՞նչը պետք է բացահայտվի. նամակնե՞րն էր կեղծված, շտապօգնության մեքենա՞ն էր կեղծված, պահեստնե՞րն էր կեղծված»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը` իր զայրույթն արտահայտելով Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ գործողությունների արդյունքում արված մի շարք բացահայտումների վերաբերյալ ՀՀԿ տարածած հաղորդագրությանը:

Անդրադառնալով ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ նշված տեսակետին` եթե հաստատվի Մանվել Գրիգորյանի վերաբերյալ արված բացահայտումները, պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ, Մանուկյանը նշեց.

 

«Ձեններդ կտրե՛ք, մի՛ դատապարտեք, ձեր դատապարտելը ձեր գլխին կպնի: Էդ դուք եք, ո՞ւմ եք դատապարտում, ո՞վ է նրա քաղաքական պաշտպանը, ե՞ս: Թե՞ չեք իմացել: Եթե չեն իմացել, ուրեմն իշխանություն չեն եղել, ԱԱԾ չեն ունեցել, ուրեմն սերժավարի են գործել: Լռությունը, սսկվելը լավագույն միջոցն է այս դեպքում: Լավ, իրենք չեն զգո՞ւմ իրենց ամբարված մաղձը, լավ, դա ո՞ւմ դեմ է եղել: Էդ 1000 դրամների համար, որ քվեարկում էին, չգիտե՞ին սրա մասին, թե՞ իրենք էդ տանը մի կտոր հաց չեն կերել ու քեֆ չեն արել: Բոլորը գիտեն, թե սա մի դեպք է, բայց դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում»,- ասաց Մանուկյանը: