Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 18-ին,  կառավարության շենքի դիմաց  հավաքվել էին  ֆերմերներ, ովքեր բողոքում էին կաթի մթերման ցածր գնից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նրանց բողոքին։


Վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստան կատարած այցին՝ նշելով, որ այնտեղ ունեն Հայաստանից արտահանված պտուղ-բանջարեղենի կարիք։«Պարտադիր քայլերից մեկն այն է, որ մենք աշխատենք այն ուղղությամբ, որ  գյուղմթերք արտադրողները՝ կաթ, կարտոֆիլ և այլն, որոշակի միավորումներ ստեղծեն, որպեսզի կարողանան հանդես գալ որպես սուբյեկտ և պաշտպանեն իրենց շահերը»,-աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Այնտեղ սպասում կա, որ մեր ծավալները կավելանան, քանի որ Ռուսաստանի մեր գործընկերները շուկան զարգացնելու խնդիր ունեն, նրանք հույս ունեն, որ այդ հարցում մենք իրենց կաջակցենք»։,-նշեց վարչապետը։