«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան՝ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի գնորդին պետական գույքի կառավարման նախկին ղեկավարությունը տեւական ժամանակ գաղտնի էր պահում:

 

Եվ զարմանալի չէ, քանի որ առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենան մի քանի անգամ աճուրդի հանվելուց հետո վաճառվել է 11 մլն 429 հազար դրամով էժան՝ 17 մլն-ի փոխարեն ձեռք է բերվել 5,5 մլն դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տվյալ ավտոմեքենան ձեռք է բերել հենց Մանվել Գրիգորյանը, ում երեկ ԱԺ-ում զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ստացվում է, որ նախկին իշխանությունները նման թանկարժեք եւ քիչ թե շատ շահագործման ենթակա ավտոմեքենաների վաճառքը այսպես իրար մեջ են կազմակերպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում