«Ժողովուրդ» թերթը րում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին, պատկանող «Ախթամար» ՓԲԸ-Ն կրկին հայտնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների ուշադրության կենտրոնում:
Այս անգամ պետական եկամուտների կոմիտեն դատի է տվել նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՊԵԿ-ը պահանջում է ընկերությունից շուրջ 5 միլիոն դրամ գումար բռնագանձել եւ պարտավորեցնել Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ին կատարել մաքսային պարտավորությունները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը նախօրեին հրապարակել է այս գործով վճիռ եւ պարտավորեցրել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը վճարել ՊԵԿ-ի կողմից նշված շուրջ 5 միլիոն դրամը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում