Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Գրանցվել է 76 պատգամավոր:

Հունիսի 21-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն այն նախագծերը, որոնք առաջին ընթերցմամբ արդեն ԱԺ-ն ընդունել է:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումները կատարելու մասին օրենքի նախագիծը, «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, օրենսդրական մի շարք այլ նախաձեռնություններ: