Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել «Սասնա Ծռերի» անդամներ Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 22-ին, քննվում է Թամրազյանի եւ Իրիցյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը: Պատգամավորները հայտնել են նախապես, որ պատրաստ են գալ դատարան եւ պնդել իրենց երաշխավորությունը:

 

Դատական նիստը շարունակվում է: