Փրկարարական ծառայություն հունիսի 26-ին, ժամը 15:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 114 մանկապարտեզի մոտ գտնվող աղբամանի մոտ սնդիկ կա թափված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սնդիկի զանգվածը 1 քառակուսի մետր մակերեսի վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ' քիմիական, կենսաբանական և ճառագայթային մոնիթորինգի խումբը, ովքեր ամբողջությամբ սնդիկը հավաքել են և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ վերջում հրշեջ փրկարարները ջրի հոսանքով տարածքը լվացել են:
«Որևէ կոտրված տարա կամ հուշում, թե որտեղից կարող էր հայտնվել սնդիկը, փրկարարները չեն նկատել»,- նշեցին լրատվական ծառայությունից: