Ինդոնեզացի փրկարարները Արեւմտյան Սումատրայում Մարապի հրաբխի ժայթքումից հետո հայտնաբերել են 11 լեռնագնացների մարմինները։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին։

Նշվել է, որ երեք լեռնագնացներ ողջ են։ Փրկարար ծառայույթան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ 12 լեռնագնացներ դեռ համարվում են անհետ կորած։