Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Շենգավիթի բաժին դեկտեմբերի 5-ին' ժամը 15.00-ին, հաղորդվել է, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում տնակ է այրվում, տնակում դի կա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ին, Արշակունյաց պողոտայի և Շիրակ փողոցների հատման խաչմերուկում գտնվող, չգործող գարեջրատան հարակից փայտե տաղավարը չպարզված հանգամանքներում այրվել է, և հրդեհաշիջումից հետո հայտնաբերվել է ժամանակավոր բնակվող ոմն Հովհաննեսի (մոտ 65 տարեկան, մնացած տվյալները պարզվում են) դին: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Կատարվում է քննություն: