Ոստիկանության Շենգավիթի բաժնում փետրվարի 6-ին, ժամը 08:03-ին ահազանգ է ստացվել, որ Կաշեգործների փողոցի թիվ 152 տանը հրդեհ է: Հրդեհը մարելուց հետո, ժամը 09.30-ին, նշված տան ննջարանում հայտնաբերվել է տանտիրոջ' 1953թ. ծնված Սամվել Մելքոնյանի այրված դիակը:.
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Նույն օրը, ժամը 05:00-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04:30-ի սահմաններում այրվել է 52-ամյա Սերյոժա Դ.-ի տան տանիքը: Հրդեհը մարվել է ժամը 06:28-ին' մարտական 1 հաշվարկի ուժերով: Պատճառված նյութական վնասի չափը գերազանցում է 100 հազար դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: