Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 13 շենքի թիվ 8/Ա բնակարանում հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Լեռնիկ Հակոբյանի դիակը' ծխախեղդ եղած վիճակում:
Հրդեհը մարվել է ժամը 22.06-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: