Արտաշատի բժշկական կենտրոնից հայտնում են․

«Մեր թիմի ևս մեկ կարևոր հաղթանակը։

Կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը:

Երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը:

Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված:

Նրան կենտրոնից այսօր ճանապարհեցին ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով»: