Այսօր COVID-19 ախտորոշմամբ, 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո, Կենտրոնից առողջացած դուրս են գրվել 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ: 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը: Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։

 

«Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,- ասված է գրառման մեջ: