Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը՝ 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել:

 

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ՝ զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում՝ Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:

 

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան:

 

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ' այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից: