Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում թունավորման դեպք էր տեղի ունեցել «Իշխանավանք» ՍՊԸ հարսանյաց սրահում, որտեղից 2017 թվականի դեկտեմբերի 20-ի հետկեսօրին Մարտունու բժշկական կենտրոն էին տեղափոխվել 7 հոգի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Քիշմիրյանը, հարսանյաց սրահից իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ՝ 49 տարեկան Մարինե Հովհաննիսյանը, 49 տարեկան Ռոզա Պետրոսյանը, 43 տարեկան Լուսինե Քոչարյանը, 47 տարեկան Արմենուհի Քոչարյանը, 43 տարեկան Սեդա Բալինյանը, 34 տարեկան Արեւհատ Աբրոյանը եւ Երանոս գյուղի բնակիչ, 42 տարեկան Ռիփսիկ Փաշոյանը: «Նրանց վիճակը միջին ծանրության էր:
Նախնական տեղեկություններով՝ նրանք թունավորում էին ստացել խոհանոցում արտահոսող բնական գազից: Թունավորվածները մեզ մոտ ստացիոնար բուժման են վերցվել եւ դուրս գրվել երեկ երեկոյան՝ ստանալով համապատասխան բուժօգնություն»,-նշեց Աշոտ Քիշմիրյանը: