Գյումրու բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը եւս դուրս է գրվել: Կենտրոնում այս պահին շարունակում է բուժում ստանալ հունվարի 15-ի դեպքերի պատճառով վնասվածք ստացած միայն 1 ոստիկան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը վերջինիս վիճակը բավարար է եւ, հավանաբար, այսօր կամ ամենաուշը վաղը նա եւս դուրս կգրվի հիվանդանոցից:

 

Հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի պատճառով բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր 28 քաղաքացի,նրանցից 18-ը ոստիկան: Ծանր եղել է ոստիկաններից 1-ի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նա Գյումրիից տեղափոխվել էր Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատություն:

 

 

Արմենուհի Մխոյան