2021թ. փետրվարի 15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հայտնաբերել է իր հետ նույն անասնապահական ֆերմայում աշխատող տղամարդու դին' կախված վիճակում:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վրաստանի քաղաքացու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2021թ. փետրվարի 15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հայտնաբերել է իր հետ նույն անասնապահական ֆերմայում աշխատող տղամարդու դին' կախված վիճակում:
Պարզվել է, որ մահացած տղամարդը հանդիսանում է Վրաստանի քաղաքացի՝ ծնված 1984թ.:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: